Ներքին 5 տարի առաջ - 23:21 19-08-2021

Արցախի ճանաչման ջանքերը պետք է ակտիվացվեն․ Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը օգոստոսի 19-ին հանդիպել է «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցության մի խումբ անդամների հետ: Քննարկվել են Արցախի կարգավիճակին, տարածաշրջանային մարտահրավերներին առնչվող հարցեր: Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից։

Խորհրդարանի ղեկավարը շեշտել է, որ առկա իրողություններում կուսակցական շահը պետք է ստորադասվի համազգային նպատակներին: Նույն միտքը Արթուր Թովմասյանը նաև Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանն է ընդգծել:

«Արցախի ճանաչման ջանքերը պետք է ակտիվացվեն: ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների վերականգնումը Արցախի համար միակ ընդունելի տարբերակն է»,- շեշտել է խորհրդարանի ղեկավարը:

Հանդիպմանը քննարկվել են նաև միջխորհրդարանական կապերի զարգացմանն ուղղված հարցեր:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց