Արտաքին 5 տարի առաջ - 15:18 19-08-2021

Եվրամիությունը ճանաչել է ուկրաինական պատվաստումների վկայականները

Եվրոպական միությունը պաշտոնապես ճանաչել է հանրային ծառայություններ մատուցող «Дія» հավելվածը՝ COVID-19-ի կարգավիճակի ուկրաինական վկայականները: Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով առողջապահության նախարարության մամուլի ծառայությանը:

Նախարարությունը նշել է, որ այժմ Ուկրաինայի քաղաքացիները կարող են ազատ և ապահով ճանապարհորդել: Առողջապահության նախարարությունը նաև հայտարարել է այս թեմայով հատուկ ճեպազրույց, որը տեղի կունենա ուրբաթ օրը՝ օգոստոսի 20 -ին:

COVID-19-ի սերտիֆիկատը կարելի է ձեռք բերել հավելվածով: Այն հաստատում է պատվաստվածի կարգավիճակը, ցույց է տալիս PCR- ի բացասական թեստի առկայությունը կամ նախորդիվ հիվանդացության առկայությունը:

Բրիֆինգի ժամանակ ԵՄ-ի և Առողջապահության նախարարության ներկայացուցիչները ավելի մանրամասն կխոսեն այն մասին, թե ինչպես են գործելու սերտիֆիկատները և երբ ուկրաինացիները կկարողանան մեկնել Եվրոպա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՀԿ-ն կարող է հաստատել ռուսական Sputnik V պատվաստանյութը մինչև սեպտեմբերի կեսը: Կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական Մարիանջելա Սիմաոյի խոսքով՝ դեռ մի քանի իրավական ընթացակարգեր են մնացել ավարտին հասցնելու համար:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը