«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Քարի Յուսուֆ Ահմադին ասել է, որ շարժման առաջնորդ Հայբաթուլա Ախունզադան հրաման է տվել քաղբանտարկյալներին ազատել Աֆղանստանի բանտերից: Այս մասին նա հայտնել է իր Twitter-ում:
«Նահանգապետներն անվերապահորեն երկրի բանտերից կազատեն բոլոր ցածրաստիճան և բարձրաստիճան քաղբանտարկյալներին և վաղը կհանձնեն նրանց ընտանիքներին»,- գրել է նա: