Ներքին 4 տարի առաջ - 20:51 17-08-2021

Հայաստանում արդեն երկու շաբաթ է, ինչ տեխզննման կտրոն չի պահանջվում․ բայց տեխզննում անցնելուց խուսափելու համար վարորդները կտուգանվեն․ ArmLur.am

Հայաստանում վարորդները հայտնվել են անհարմար դրության մեջ. արդեն մի քանի օր է, ինչ իրենք մոտենում են ՀՀ առևտրային բանկեր՝ ավտոմեքենայի տեխզննման կտրոն ստանալու նպատակով, սակայն բանկերից պատասխանում են, որ չունեն: Վարորդներն այս հարցով դիմել են ArmLur.am-ին և հայտնել, որ այս օրերին տեխզննման կտրոն եթե կարողանում են ձեռք բերել, ապա մեծ դժվարությամբ, քանի որ ոչ բոլոր բանկերն են այն տալիս:

Բայց ArmLur.am-ը տեղեկացավ, որ մինչև այս տարվա հուլիս ամիսն է գործել հին կարգը, երբ կտրոնով տեխզննման կայան այցելելը դեռ պարտադիր էր: Իսկ այժմ ստուգումն անցնելուց հետո տեխզննման կայանը մեքենայի տվյալներն ու զննության արդյունքները մուտքագրում է էլեկտրոնային շտեմարան: Հսկողությունն իրականացնում է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը: Բայց տեխզննում չանցնելու դեպքում վարորդը տուգանվելու է 20 հազար դրամի չափով:

Նշենք, որ տեխզննության չեն ենթարկվում մինչև 4 տարեկան մեքենաները, իսկ 4-ից մինչև 10 տարին տեխզննության կներկայանան 2 տարին մեկ պարբերականությամբ, իսկ 10 տարուց հին մեքենաները պետք է ամեն տարի տեխզննման ներկայանան:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ տաքսու, ավտոբուսի կամ վտանգավոր բեռ տեղափոխող մեքենայի վարորդը 4-ից 10-ը տարեկան ավտոմեքենաները զննություն անցնելու են ամեն տարի, ավելի տարեցները՝ 6 ամիսը մեկ: Ի դեպ, փոփոխության կենթարկվեն նաև տեխզննության անցկացման համար պարտադիր պահանջներ: Հստակեցվելու են այն թերությունների և անսարքությունների ցանկը, մի դեպքում ընդհանրապես կարգելվի մեքենայի շահագործումը, իսկ մնացած դեպքերում՝ պետք է շահագործելուց թերությունները վերացնել:

Իսկ անսարքությունները պետք է 20-օրյա ժամկետում վերացվեն: Դրանք վերացնելուց հետո կրկնակի զննության համար հավելյալ գումար չի գանձվում վարորդից:

Մյուս կողմից, ArmLur.am-ը տեղեկացավ, որ ուժեղացված վերահսկողություն իրականացվելու է տեխզննման կայանների նկատմամբ: Իսկ ծրագիրը հստակ կֆիքսի, թե ավտոմեքենան քանի րոպեում անցավ զննությունը կամ բարձրացավ արդյոք արգելակման ստենդի վրա, թե ոչ:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
10:32 Չայնիի ոլորաններում Volkswagen Tuareg-ը մոտ 250 մետր գլորվելով ընկել է ձորը. վարորդը տեղում մահացել է
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media