Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 23:59 16-08-2021

Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․ օդի ջերմաստիճանը կբարձրանա

Առաջիկա 5 օրերին ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին նշում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Մայրաքաղաքում օգոստոսի 21-ի գիշերը և երեկոյան ժամերին՝ քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ:

Օգոստոսի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերում այսօր և վաղը երեկոյան ժամերին, 20-21-ը` կեսօրից հետո և գիշերը առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ։

Օգոստոսի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 17-18-ը կբարձրանա 2-4 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ