Երևան +12°
copy image url
Ավելին 2 տարի առաջ - 15:59 16-08-2021

Ջեյ Լոն Instagram-ում ջնջել է նախկին փեսացուի բոլոր լուսանկարները

Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսից բաժանվելուց չորս ամիս անց դադարել է նրան հետևել Instagram-ում և ջնջել է բոլոր համատեղ լուսանկարները՝ ներառյալ Բահամյան կղզիներում նշանադրության կադրերը:

Աստղը թողել է միայն այն նկարներն ու տեսանյութերը, որոնցում իրենց երեխաներն են:

Ռոդրիգեսը դեռ բաժանորդագրված է նախկին սիրելիի մի քանի հաշիվներին և երբեմն նույնիսկ լուսանկար է հրապարակում նրա հետ:

Հիշեցնենք, որ Ջենիֆերը և Ալեքսը սկսել են հանդիպել 2017 թվականի սկզբին և նշանվել են 2019 թվականի մարտին: Նրանք ստիպված էին երկու անգամ հետաձգել իրենց հարսանիքը համաճարակի պատճառով, և 2021 թվականի ապրիլին նրանք խզել են հարաբերությունները:

Կարճ ժամանակ անց Լոպեսը 17-ամյա ընդմիջումից հետո վերականգնել է իր հարաբերությունները դերասան Բեն Աֆլեքի հետ:

Ֆոտոշարք