Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 20:19 13-08-2021

Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար

Ազատամարտիկ, Մանախ մականունով հայտնի Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար, ու գործն ուղարկվել է դատարան։

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին՝ ժամը 01:33-ին, Արթուր Այվազյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում, անդրադառնալով ՀՀ-ում տեղի ունեցած մի շարք դեպքերի, մասնավորապես ՀՀ և ԱՀ պետական սահմանին հայ զինվորին ադրբեջանցիների կողմից ծեծի ենթարկելուն՝ հայհոյանքներ է հնչեցրել ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության, Նիկոլ Փաշինյանի և այն անձանց հասցեներին, ովքեր 2021թ. հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում կքվեարկեն Փաշինյանի ղեկավարած կուսակցության օգտին։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում Այվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով, այն է՝ խուլիգանությունը՝ զուգորդված բացառիկ ցինիզմով: Այվազյանը նախ կալանավորվել էր, ինչը հետագայում վերացվել է։

Քրեական գործը կքննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում