Արտաքին 4 տարի առաջ - 18:58 13-08-2021

Վրաստանը բողոքի նոտա է հղել՝ Աբխազիա ուկրաինացիների շրջագայությունների պատճառով

Վրաստանը բողոքի նոտա է հղել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությանը՝ կապված ուկրաինական զբոսաշրջային ​​ընկերության գործունեության հետ, որը շրջագայություններ է կազմակերպում օկուպացված Աբխազիա: Այս մասին ասել է ԱԳՆ խոսնակ Օլեգ Նիկոլենկոն, փոխանցում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն:

«ԱԳՆ-ն հաստատում է Ուկրաինայում Վրաստանի դեսպանատան նոտայի ստացումը՝ «Կուլուար» զբոսաշրջային ​​ընկերության կողմից Վրաստանի ժամանակավորապես օկուպացված տարածք՝ Աբխազիա շրջագայությունների կազմակերպման վերաբերյալ»,- հայտարարել է նա:

Նիկոլենկոն նշել է, որ Ուկրաինան հավատարմորեն աջակցում և հարգում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում:

«Որպես երկիր, որն ինքն էլ է տուժում Ռուսաստանի կողմից իր տարածքների ժամանակավոր օկուպացիայից և ագրեսիայից, մենք «Կուլուար» ընկերության այդպիսի գործունեությունը համարում ենք բացարձակապես անընդունելի»,- ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչը:

Նա հավելել է, որ իշխանության համապատասխան պետական ​​մարմինները, մասնավորապես իրավապահները արդեն զբաղվում են «Կուլուար» ընկերության գործունեության հարցերով, որպեսզի «պարզեն բոլոր հանգամանքները և որոշեն հնարավոր իրավական հետևանքները»:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ