Արցախը հայաթափելու Ադրբեջանի փորձերը ձախողված են. Դավիթ Բաբայան
copy image url

Արցախը հայաթափելու Ադրբեջանի փորձերը ձախողված են. Դավիթ Բաբայան

Ներքին 3 տարի առաջ - 17:13 13-08-2021

Ռազմաքաղաքական իրավիճակը Արցախում թեև մի կողմից շատ յուրահատուկ է, բայց ընդհանուր առմամբ հանգիստ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծում գրանցված միջադեպերին և ադրբեջանական զինուժի ռազմական սադրանքներին:

Բաբայանը շեշտեց՝ էական չէ, թե ինչ զինատեսակներ է կիրառում ադրբեջանական զինուժը Արցախի դեմ, քանի որ հիմնական նպատակը նույնն է՝ հոգեբանականը և աշխարհաքաղաքականը, ոչ թե ռազմականը:

«Սա բազմաշերտ քաղաքականություն է: Նպատակը մեկն է՝ հայաթափել Արցախը: Իսկ եթե հայաթափվում է Արցախը՝ լրիվ այլ իրավիճակ է ստեղծվում ոչ միայն Անդրկովկասում, այլ նաև մի հսկայական տարածաշրջանում՝ Հյուսիսային Կովկաս, Մերձավոր Արևելք, Միջին Արևելք, Կենտրոնական Ասիա, Վոլգայի շրջաններ, Սև ծովի ավազան»,- ասաց Արցախի ԱԳ նախարարը:

Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանը ռազմական և այլ միջոցներով փորձում է հոգեբանորեն ազդել Արցախի հայության վրա, վհատեցնել ժողովրդին, որպեսզի մարդիկ կտրեն իրենց հույսը և մտափոխվեն Արցախում ապրելու հեռանկարների վերաբերյալ, սակայն այդ փորձերը ձախողված են: Այս համատեքստում նա շեշտում է՝ Արցախում ապրելն արդեն իսկ առաքելություն է դարձել:

«Մենք պետք է շարունակենք ապրել այստեղ: Արցախում ապրելը արդեն իսկ, կարելի է ասել, ինչ-որ մի առաքելություն է, ոչ թե լոկ կենցաղային առօրյա: Հետևաբար պետք է հանգիստ վերաբերվենք այդ ամենին և շարունակենք մեր աշխատանքը, մեր ծառայությունը: Այդ փորձերն, իհարկե, չեն ազդում, բայց պետք է այնպես անենք, որ ավելի ամրապնդենք մարդկանց հույսն ու հավատը: Դրա համար անհրաժեշտ է համապարփակ, միասնական մոտեցում, ճիշտ աշխարհաքաղաքականություն, ճիշտ ներքին քաղաքականություն պետք է վարենք, և այլն, և այլն», - բացատրեց Դավիթ Բաբայանը՝ ընդգծելով, որ նախ և առաջ ժամանակ է պետք, որպեսզի մարդիկ դուրս գան սթրեսից: Երկրորդը՝ պետք է անսասան հավատք ունենան, համախմբած լինեն, և երրորդը՝ տեղ տան ինտելեկտին, պրոֆեսիոնալիզմին և հայրենասիրությանը:

«Խնդիրները շատ են, անելիքները շատ են, բայց՝ միանգամայն իրականանալի, այսինքն՝ կարող ենք պահել այն, ինչ ունենք»,- հավելեց Արցախի ԱԳ նախարարը:

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
22:00 Հատուկ կարծիք․ Ընդդիմադիրները ձախողելու են Փաշինյանի իմպիչմենտը
22:17 Երևանի կենտրոնում մի տղամարդ հետապնդում է, քաշքշում տարբեր կանանց և աղջիկների. փաստաբան
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
22:30 Կաթողիկոսը 10 հատ վարչապետ արժե. հարցում՝ Ալավերդիում
10:12 Կոնֆլիկտ ավտոբուսում․ տարեց կինը վիճել է դեռահասի հետ
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
21:22 Թուրքիայում կողոպտում են զբոսաշրջիկներին․ նրանց քարտերից մոտ 30 միլիոն դոլար է անհետացել