Ներքին 5 տարի առաջ - 19:35 12-08-2021

Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպանին

Այսօր շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին տեղեկանում ենք շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջից։

Ողջունելով հյուրերին՝ նախարար Պետրոսյանը շնորհավորել է պարոն Գալագերին Հայաստանում Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանի կարգավիճակը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ երկու երկրների միջև առկա համագործակցության բարելավման և ավելի բարձր նշաձողեր սահմանելու գործին։
Դեսպան Գալագերը ևս շնորհավորել է նախարար Ռոմանոս Պետրոսյանին վերանշանակվելու կապակցությամբ, ապա շնորհակալություն հայտնել հանդիպման համար՝ նշելով որ ինքը չափազանց հետաքրքրված է բնապահպանության ոլորտով։ Դեսպանը հույս է հայտնել, որ կողմերն ունեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, որոնք էլ կքննարկվեն հանդիպման ընթացքում։

Կողմերը քննարկել են ս․թ․ նոյեմբերի 1-12-ը Գլազգոյում կայանալիք ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովը։

«Շրջակա միջավայրի նախարարությունը ողջունում է Գլազգոյում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի հարցերով գագաթնաժողովի անցկացումը և բարձր է գնահատում Ձեր ջանքերն ուղղված նման կարևորագույն միջոցառման կազմակերպումը պատշաճ իրականացնելու նպատակով, նկատի առնելով նաև այն հանգամանքը, որ սա լավագույն հնարավորությունն է շրջակա միջավայրին սպառնացող ամենավտանգավոր բնապահպանական հետևանքները կանխելու համար»,- նշել է նախարար Պետրոսյանը։

Նախարարը խոսել է Հայաստանի Հանրապետության վարչապետին Մեծ Բրիտանիայի Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի կողմից ս.թ. նոյեմբերի 1-2-ը Գլազգոյում կայանալիք ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի Կողմերի 26-րդ համաժողովի բարձրաստիճան հատվածի՝ Աշխարհի առաջնորդների վեհաժողովին մասնակցության հրավերի վերաբերյալ և հայտնել, որ առայժմ ընթացքի մեջ են ՀՀ վարչապետի մասնակցության և Հայաստանի պատվիրակության կազմի վերաբերյալ քննարկումները։

Անդրադարձ է կատարվել Կլիմայական օրակարգին։ 2021 թվականի մայիսի 13-ին կառավարության կողմից ընդունվել է «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը։

Նախարարն անդրադարձել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ ՇՄ նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից իրականացված ծրագրերին։
Ծրագրի շրջանակներում մշակվել է նաև «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության բնապահպանության, պարենի և գյուղատնտեսության դեպարտամենտի միջև փոխըմբռնման հուշագրի» նախագիծը, որի նպատակն է ապահովել համագործակցության շրջանակ` նպաստելով շրջակա միջավայրի կառավարման համակարգի բարելավմանը։
Նախագիծը դիվանագիտական ուղիներով փոխանցվել է բրիտանական կողմին ստորագրման գործընթացը կազմակերպելու նպատակով։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի