Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:05 11-08-2021

Կարեն Հովհաննիսյանը նշանակվել է Կոտայքի մարզային քննչական վարչության պետ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ 2021թ. օգոստոսի 11-ի հրամանով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետի պաշտոնում նշանակվել է արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կարեն Հովհաննեսի Հովհաննիսյանը՝ ազատվելով Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։