Արտաքին 4 տարի առաջ - 12:22 11-08-2021

ԱՄՆ-ն ակնկալում է, որ թալիբները շուտով գրավելու են Աֆղանստանի մայրաքաղաքը. WP

Ամերիկացի զինծառայողները հայտարարել են, որ իրավիճակն Աֆղանստանում արագորեն վատթարանում է «Թալիբան» արմատական ​​շարժման (Ռուսաստանում արգելված կազմակերպություն) ուժերի առաջխաղացման պատճառով, զինյալները շուտով կարող են գրավել երկրի մայրաքաղաք Քաբուլը: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով Պենտագոնի աղբյուրներին:

Ամերիկյան ռազմական գերատեսչությունը կարծիք է հայտնել, որ շուտով ԱՄՆ-ն ստիպված է լինելու իր դիվանագետներին և ամերիկյան այլ քաղաքացիներին տարհանել Քաբուլից: Հնարավոր է, որ Աֆղանստանի մայրաքաղաքը գրավվի թալիբների կողմից առաջիկա 30-90 օրվա ընթացքում, ասել է թերթի աղբյուրներից մեկը:

TWP-ն նշում է, որ Պենտագոնը, այսպիսով, վերլուծել է հունիսին ամերիկյան հետախուզական ծառայությունների կողմից պատրաստված նախորդ գնահատականները, ըստ որոն ՝ վեց ամսվա ընթացքում թալիբները կարող են գրավել Քաբուլը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին