Արտաքին 5 տարի առաջ - 12:17 10-08-2021

Ռուսաստանում ինը մարդ շնչահեղձ է եղել COVID հիվանդանոցում

Ռուսաստանի Վլադիկավկազ քաղաքում կորոնավիրուսով վարակված ինը մարդ մահացել է հիվանդանոցում՝ սարքավորումների խափանման հետևանքով թթվածնի պակասի պատճառով: Այդ մասին երկուշաբթի՝ օգոստոսի 9-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Հյուսիսային Օսիայի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

«Վլադիկավկազի հանրապետական ​​կլինիկական հիվանդանոցում թթվածնի պակասի պատճառով կորոնավիրուսով ինը հիվանդ մահացել է: Այսօր այնտեղ թթվածնի համակարգի խափանում է տեղի ունեցել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Ընդհանուր առմամբ, 71 մարդ գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, նրանցից ոչ բոլորն էին արհեստական շնչառություն ստանում»,- հավելել է նախարարությունը:

Հանրապետության ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Մենյայլոն նշել է, որ բուժհաստատությունում թթվածնի համակարգի խափանման պատճառը գետնի տակ գտնվող խողովակի պայթյունն է եղել:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ