Ներքին 4 տարի առաջ - 13:40 09-08-2021

ԱԺ նախագահը նախազգուշացում հայտարարեց Անդրանիկ Թևանյանին և Արծվիկ Մինասյանին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նախազգուշացում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանին և քարտուղար Արծվիկ Մինասյանին՝ տեղից խոսելու համար:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ամբիոնից ելույթ էր ունենում, նա պատասխանում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հարցին: Այդ ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը և քարտուղար Արծվիկ Մինասյանը սկսեցին տեղից խոսել և խանգարել ելույթ ունեցողին:

«Ձեր ելույթի ժամանակ կքննարկենք ձեր ելույթի թեզերը, վստահեցնում եմ՝ շատ հետաքրքիր ձևով»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին