Երևան +18°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:58 09-08-2021

Ստանիսլավ Զասը Հայաստանում է. նա հայկական կողմին կիրազեկի ՀԱՊԿ պատասխանատվության գոտու իրավիճակի մասին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն աշխատանքային այցով Հայաստան է ժամանել, որի շրջանակում հանդիպումներ է ունենալու ՀՀ քաղաքական և ռազմական ղեկավարության հետ: Հաղորդում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը:

Օգոստոսի 9-ին և 10-ին հանդիպումներ են նախատեսված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի և պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ:

Հանդիպումների ընթացքում Ստանիսլավ Զասը հայկական կողմին իրազեկելու է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի, ինչպես նաև Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստի նախապատրաստման ընթացքի մասին:

Ամենից շատ դիտված