Ներքին 5 տարի առաջ - 16:36 07-08-2021

Երևանի քաղաքապետարանը վարչական 8 շրջաններում հողամասեր է հանել աճուրդի

Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների կազմակերպման և անցկացման հանձնաժողովը համայնքային սեփականություն համարվող ներքոհիշյալ հողամասերի աճուրդ է հայտարարել։

Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին կարող են ծանոթանալ Երևանի քաղաքապետարանում, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ինտերնետային կայքում՝ www.yerevan.am։ Աճուրդի պայմանների մանրամասներին, պայմանագրի տիպային օրինակին ծանոթանալու ու հայտ ներկայացնելու համար դիմել Երևանի քաղաքապետարան (Արգիշտիի 1, մուտքը աշտարակի կողմից, 2-րդ հարկ, հեռ. 011 514 173)։ Աճուրդին մասնակցել ցանկացող ֆիզիկական անձինք հայտին կից ներկայացնում են տեղական վճարի` 10,000 (h/h 900015211403) դրամ և մեկնարկային գնի 5%-ի չափով նախավճարի վճարման անդորրագրերը (հ/հ 900015211411), անձնագրի, իսկ իրավաբանակն անձինք կանոնադրության և պետական ռեգիստրի վկայականի պատճենը։

Աճուրդը կայանալու է 2021 թվականի սեպտեմբերի 2-ին, ժամը 17։00-ին, ք. Երևան, Արգիշտիի 1 հասցեում։ Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին ժամը 09:00-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 30-ը ժամը 15։00-ն։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը