Մամուլ 5 տարի առաջ - 07:43 07-08-2021

Դեսպանների նշանակման «հակառակ կողմը»․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

Շարունակվում են փոփոխությունները դիվանագիտական համակարգում, այդ թվում՝ փոփոխվում են տարբեր երկրներում Հայաստանի դեսպանները։

«Փաստ» թերթի տեղեկություններով, տեղերում հայ համայնքի ներկայացուցիչները բավականին լուրջ դժգոհություններ ունեն իշխանությունների կողմից նշանակվող նոր դեսպաններից։ ԱԳՆ մեր աղբյուրի փոխանցմամբ, մասնավորաբար Լիլիթ Մակունցի նշանակումը ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում բավականին վատ է ընդունվել ԱՄՆ-ի հայ համայնքի մեծ մասի, այդ թվում՝ ԱՄՆ-ում գործունեություն ծավալող հայկական ակտիվ հասարակական-քաղաքական շրջանակների կողմից։

Թերթի տեղեկություններով, թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Ուկրաինայում, թե՛ մի քանի այլ երկրներում հիմնական դժգոհությունը կապված է այն հանգամանքի հետ, որ նշանակումները բացառապես քաղաքական են, ընդհանրապես չեն բխում հայ համայնքների շահերից, ավելին՝ ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներից մի քանիսը թերթին ասել են, որ Մակունցն այն կերպարը չէ, որ կարողանա լուծել ԱՄՆ-ի հայ համայնքի խնդիրները։ Արդեն իրականություն դարձած ու սպասվող՝ քաղաքական դեմքերի նշանակումները, բացի հասարակությունից, մեր տեղեկություններով, լուրջ դժգոհություն են առաջացրել նաև հայ դիվանագետների շրջանում, քանի որ դիվանագիտության և միջազգային հարաբերությունների հետ ոչ մի կապ չունեցող անձանց օրվա իշխանությունները շռայլորեն շնորհում են դեսպանի բարձր կոչում, ինչն ուղղակի վիրավորական է ոլորտում բազմամյա վաստակ ունեցող անձանց համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին