Երևան +15°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:16 06-08-2021

CNN-ը հեռացրել է երեք լրագրողի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումից հրաժարվելու համար

Ամերիկյան CNN հեռուստաալիքը հեռացրել է երեք լրագրողի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումից հրաժարվելու համար, Twitter-ում գրել է ալիքի լրագրող Օլիվեր Դարսին՝ հղում անելով CNN Worldwide-ի ղեկավար Ջեֆ Զաքերին:

«Անցյալ շաբաթ մեզ հայտնի դարձավ երեք աշխատակիցների մասին, որոնք գրասենյակ էին եկել չպատվաստված: Երեքն էլ հեռացվել են աշխատանքից: Ես ուզում եմ հստակ ասել, որ մեր քաղաքականությունն այդ հարցում զրո հանդուրժողականության է»,- մեջբերել է Դարսին Զաքերի նամակը՝ ուղղված աշխատակիցներին: