Ներքին 5 տարի առաջ - 15:17 06-08-2021

Վստահ եմ, որ շուտով կտեսնենք գների էական անկում․ Վահան Քերոբյան

Հայաստանը չի կարող արտադրել ամեն ինչ և ներմուծված ապրանքների գնային համակարգի նկատմամբ հսկողություն սահմանել առանձնապես չի կարող։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ հանդիպմանը, նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Վստահ եմ, որ շուտով կտեսնենք գների էական անկում։ Այն գների ուղղությամբ, որոնք տեղական արտադրանքի են վերաբերում, շատ լրջորեն աշխատում ենք Կենտրոնական բանկի հետ»,- ասաց նա։

Հարցին, թե ի վերջո ինչ ազդեցություն է ունեցել Նիկոլ Փաշինյանի ասած կախարդական փայտիկը տնտեսության վրա, Քերոբյանն ընդգծեց, որ ամենակարևոր ազդեցությունը կոռուպցիայի վրա էր։

«Չեմ ասում՝ չկա կոռուպցիա, կա ինչ-որ չափով, բայց այն համակարգային չէ, և կոռուպացված մարդիկ հաճախ հայտնվում են ճաղերի ետևում»,- հավելեց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
21:54 Գյումրիի ՔՊ-ականները չեն կողմնորոշվել՝ մասնակցե՞լ «Գյումրու օրվան», թե՞ ոչ
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ