Ներքին 5 տարի առաջ - 13:57 04-08-2021

Մեր նախաձեռնության առանցքում համայնքային սոցիալական աշխատանքի հաստիքների բազմապատկման հարցն է. Աննա Ժամակոչյան

Մեր նախաձեռնության առանցքում համայնքային սոցիալական աշխատանքի հաստիքների բազմապատկման հարցն է, որի շարքային նշանակությունը Հայաստանի Հանրապետության համայնքներում սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացումն ու ամրապնդումն է։ Այս մասին քիչ առաջ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցող «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ իր ելույթում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։

Հիշեցնենք՝ Նախաձեռնությունը պայմանավորված է սոցիալական աջակցության ոլորտում իրականացվող բարեփոխումներով, մասնավորապես ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրմամբ։

Կարևորվում է համայնքներում սոցիալական աշխատանքի ինստիտուտի կայացումը, սոցիալական պաշտպանության ոլորտում միասնական քաղաքականության վարումը և ընդհանուր մոտեցումների որդեգրումը։

Քննարկմանը, բացի Ժամակոչյանից, ելույթներով հանդես են գալիս նաեւ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առաքելության ղեկավար Ջոն Ալելոն, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչ Սարգսյանը։

«Կարծում եմ՝ մեր երկրի վերջին շրջանի վերապրած ճգնաժամերը, մասնավորապես պատերազմի փորձառությունը մեզ համար համայքներում սոցիալական աշխատողների գործառությունների նշանակալիության գործնական ապացույցը դարձավ։ Մենք կարիք չունենք միայն տեսական քննարկումների վրա հիմնվել, քանի որ ակնառու տեսել ենք, որ հազարավոր արցախցիների հրատապ կարիքներին ավելի պատրաստված կերպով կարողացան արձագանքել հատկապես սոցիալական աշխատող ունեցող համայնքները։ Համայնքային սոցիալական աշխատողների հաստիքների ներդրման այս նախաձեռնությունը տարիներ շարունակ սոցիալական ապահովության ոլորտի շահագրգիռ կողմերի կատարած աշխատանքի նոր փուլն է, որով ցանկանում ենք հնարավորինս ընդլայնել համայնքային սոցիալական աշխատողների ինստիտուտը։ Ու սա մի պարզ պատճառով, քանի որ մեր կառավարության վերափոխումների տեսլականն է սոցիալական պաշտպանական համակարգի ցանցային զարգացումը։ Իսկ մենք գիտենք, որ այդ պաշտպանության համակարգի հենակետերը հենց ուժեղ համայնքներն են։ Մենք շատ ուրախ ենք նաեւ, որ Երևան քաղաքը նույնպես այս հարցում նախաձեռնողական քայլեր է ձեռնարկում»,- ասաց փոխնախարարը։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան