Ներքին 5 տարի առաջ - 12:58 04-08-2021

Իշխան Սաղաթելյանը բանակում չի ծառայել․ Հայկ Սարգսյանը՝ Սեյրան Օհանյանին

ԱԺ լիագումար նիստում այսօր «Հայաստան» դաշինքի կողմից խորհրդարանի նախագահի տեղակալի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի առաջադրման հարցն էր քննարկվում։

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հայկ Սարգսյանը խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, որը Սաղաթելյանի կենսագրությունն էր ներկայացնում, ասաց՝ ՔՊ-ի առաջադրած թեկնածուներ Ալեն Սիմոնյանը, Հակոբ Արշակյանն ու Ռուբեն Ռուբինյանը, որոնք համապատասխանաբար ընտրվեցին ԱԺ նախագահի եւ փոխնախագահների պաշտոններում, ծառայել են բանակում, իսկ Իշխան Սաղաթելյանը չի ծառայել։

Սեյրան Օհանյանն արձագանքեց․ «Սաղաթելյանը կրթություն է ստացել, որի պատճառով, ըստ օրենքի, ազատվել է ծառայությունից։ Ունի գիտական աստիճան։ Սակայն հետագայում, ինչպես շատերը, կապ է ունեցել ՀՅԴ-ի կազմավորած ջոկատների հետ»։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց