Ավելին 5 տարի առաջ - 10:22 04-08-2021

Amazon-ը թողարկել է խելացի հեղուկ օճառներ․ 55 դոլարով նա անեկդոտներ կպատմի, քանի դեռ մենք լվանում ենք մեր ձեռքերը

Amazon-ը շարունակում է ձգտել խելացի տներն էլ ավելի խելացի դարձնել, նույնիսկ այնտեղ, որտեղ դրա կարիքը չկա: Այնպես որ, թողարկվել է ամենախելացի հեղուկ օճառը, որը երբևէ կարելի է հանդիպել: Ընդամենը արժե 55 դոլար:

Թվում է, թե ինչ իմաստ ունի սարքը չիպերով հագեցնելու, եթե դրա միակ խնդիրը օճառ քամելն է: Երբեմն ավելի շատ, երբեմն ավելի քիչ: Իսկ ի՞նչ է նշանակում «խելացի օճառ» արտահայտությունը: Եկեք այն դիտարկենք հերթականությամբ:

Նախ, Amazon սարքն ունի LED էկրան, որը հաշվում է 20 վայրկյան: Ահա թե ինչքան ժամանակով է ԱՀԿ-ն խորհուրդ տալիս ձեռքերը լվանալ, ինչը հատկապես կարևոր է կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ: Սա բավականին օգտակար գործառույթ է:

Երկրորդ, ներկառուցված Wi-Fi մոդուլի շնորհիվ սարքը միանում է Amazon-ի խելացի բարձրախոսներին: Սարքն ինքնաբերաբար երգեր է նվագում և կատակներ պատմում ձեռքերը լվանալիս: Հակառակ դեպքում, ըստ ընկերության, դա շատ ձանձրալի կլինի: Ի դեպ, սարքն աշխատեցնելու համար անհրաժեշտ է լիցքավորել այն`առնվազն երեք ամիսը մեկ անգամ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը