Ներքին 5 տարի առաջ - 15:49 03-08-2021

Արշակյանն ԱԺ շենքում լրագրողների աշխատանքի հետ կապված փոփոխությունը սահմանափակող գործողություն չի համարում

ՀՀ ազգային ժողովի փոխնախագահի թեկնածու Հակոբ Արշակյանը խորհրդարանի շենքում լրագրողների աշխատանքի կազմակերպման հետ կապված փոփոխությունները համարում է ոչ թե սահմանափակման, այլ ինստիտուցիոնալ վերափոխման գործողություն:

Արշակյանը նման տեսակետ հայտնեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցին ի պատասխան՝ վստահեցնելով, որ իրենց խմբակցությունից յուրաքանչյուրն ազատ է շփվել լրագրողների հետ:

Աղվան Վարդանյանը նկատեց, որ լրագրողները մշտապես ազատ շրջել են ԱԺ միջանցքներում, շփվել են պատգամավորի հետ, իսկ այսօր սահմանափակվել է նրանց տեղաշարժը: «Որքան տեղյակ եմ, պատրաստվում եք էլ ավելի սահմանափակել»,- ասաց նա ու հետաքրքրվեց, թե արդյոք Հակոբ Արշակյանը ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրվելու պարագայում չի՞ պատրաստվում վերանայել լրագրողների տեղաշարժի սահմանափակումները:

Հակոբ Արշակյանն արձագանքեց. «Այն փոփոխությունները, որոնք այժմ կատարվում են լրագրողների աշխատանքի հետ կապված, ըստ էության, ոչ թե սահմանափակման, այլ ինստիտուցիոնալ վերափոխման գործողություններ են: Մեզանից յուրաքանչյուրը միշտ ազատ է լինելու և ազատ է շփվել լրագրողների հետ թե ԱԺ տարածքում, թե այն տարածքում, որը հատկացված է լինելու ԱԺ աշխատանքները լուսաբանող լրագրողների համար»:

Արշակյանը նշեց, թե կազմակերպվածության այդ գործողությունը, որը պետք է տեղի ունենա, ինքը լրագրողների գործունեության սահմանափակում չի համարում, քանի որ լրագրողներն ազատ են լինելու նյութեր գրել, պատգամավորների հետ շփվել: «Դրանք ինստիտուցիոնալ սահմանափակումներ են աշխատանքի կազմակերպման համար: Կարծում եմ, այնքան էլ տեղին չէ այն որակումը, թե մենք փորձում ենք սահմանափակել լրագրողների գործունեությունը»,- ասաց նա:

Օգոստոսի 2-ից խորհրդարանի շենքում լրագրողները տեղաշարժի որոշ սահմանափակումներ ունեն: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ավելի վաղ հայտնել է, որ ներդրվելու է նոր համակարգ, խորհրդարանի աշխատանքը լուսաբանող լրագրողների համար հատկացվելու է առանձին երկու սենյակ, ճեպազրույցների վայր, միայն այդտեղ են անցկացվելու ճեպազրույցները, հարցազրույցները:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել