Սպորտ 5 տարի առաջ - 13:33 03-08-2021

Կարեն Ասլանյանը դարձավ անողոք և կողմնակալ մրցավարության զոհ. Ըմբշամարտի ֆեդերացիա

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հաղորդագրություն է տարածել. Մեծ ցավով և հիասթափությամբ արձանագրում ենք, որ հունահռոմեական ոճի ըմբիշ, 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը դարձավ անողոք և կողմնակալ մրցավարության զոհ:

Տեսանյութում հստակ երևում է, որ Կարենը գործել է կանոնների սահմանում, վաստակել է 2 անգամ 2 միավոր, որից հետո էլ տուշեով հաղթել է մրցակցին: Գորգի մրցավարը և եզրային 2 մրցավարները ֆիքսում են մեր ըմբիշի հաղթանակը, սակայն եգիպտոսցի մարզիկի մարզիչը բողոքարկում է մրցավարների որոշումը, իսկ բողոքարկման ժամանակ մրցավարների որոշումը վերանայվում է մրցավարական հանձնաժողովի կողմից և հենց նրանց որոշման պատճառով էլ մեր մարզիկը զրկվում է իր հաղթանակից:

Սա անբացատրելի և անթույլատրելի գողություն է մեր մարզիկից: Տեսանյութը`

https://www.facebook.com/422788907821484/posts/3677096135724062/

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
16:38 6 երեխա, 30 քմ տուն և 100 000 դրամ վարձ. Սոցապը բազմազավակ մորը զրկել է նպաստից
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը