Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 20:54 02-08-2021

Վալերիկ Քոչարյանն ազատվել է պաշտոնից

ՀՀ նախագահի հրամանագրով Վալերիկ Քոչարյանը ազատվել է ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը.

Վալերիկ Քոչարյանին ազատել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից»,- ասված է հրամանագրի մեջ: