Որը կարող է լինել իրական ընդդիմության առաջին քայլը. Նաիրա Զոհրաբյան
copy image url

Որը կարող է լինել իրական ընդդիմության առաջին քայլը. Նաիրա Զոհրաբյան

Ներքին 3 տարի առաջ - 11:11 02-08-2021

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կարդում եմ մամուլը, թե ինչպես այսօր, ընդամենը 47 րոպե անց, խորհրդարանական նոր ընդդիմությունը ցույց կտա, թե ի՞նչ ասել է իրական ընդդիմություն՝ կաղմկի, բոլորը հերթով դաժան ելույթներ կունենան ու հայ ազգը վերջապես կհասկանա, որ եկել է ազգային ընդդիմությունը։

Ֆանտաստիկ է։

Բայց, ասեմ, որ շատ ավելի կարճ ու անաղմուկ ճանապարհ կա ապացուցելու, որ Արցախի, Շուշիի կորստից հետո ընդդիմության ծրագիր մաքսիմումը ԱԺ փոխնախագահի պաշտոնը ստանալը չէ։

Եւ այսպես՝

Համաձայն ԱԺ կանոնակարգի 33-րդ հոդվածի`

6. Նիստը նախագահողը հայտարարում է առաջին նստաշրջանի օրակարգը՝

1) հաշվիչ հանձնախմբի ստեղծում.

2) Ազգային ժողովի նախագահի ընտրություն.

3) Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ.

4) մշտական հանձնաժողովների ստեղծում.

5) մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ.

5.1) Կառավարության առաջարկությամբ՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում.

6) Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց:

7. Առաջին նստաշրջանի նիստերն անցկացվում են հերթական նիստերի համար՝ Կանոնակարգի 37-րդ հոդվածով սահմանված կարգով: Մինչև մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների հարցի քննարկումն ավարտվելը տեղի են ունենում ամենօրյա նիստեր:

Ընդ որում` Սահմանադրության 104-րդ հոդվածի կարգավորմամբ`

1. Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ և նրա երեք տեղակալ: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից:

Այսինքն` խորհրդարանական ընդդիմությունը, իր հայտարարության համաձայն` որպես արմատական ընդդիմություն, ցանկության դեպքում կարող է չառաջադրել ԱԺ փոխխոսնակ, ինչով կառաջացնի խորհրդարանական ճգնաժամ, քանի որ ԱԺ առաջին նիստը չի ավարտվի մինչ վերը թվարկված հարցերի քննարկումն ու քվեարկությունը։

Ավելին` օրենսդրորեն հնարավորություն չկա հրավիրելու արտահերթ նիստ ու փոխելու գործող կարգավորումները։

Ըստ այդմ` ընդդիմությունը հնարավորություն ունի պառալիզացնելու խորհրդարանի աշխատանքները` ընդամենը չառաջադրելով փոխխոսնակի իր թեկնածուին։

Կարծում եմ, բացատրեցի պարզ ու ընկալելի։

Հաջողություն եմ մաղթում բոլոր այն պատգամավորներին՝ բոլոր խմբակցությունների, ում նպատակը Հայաստանի ու Արցախի շահն է»:

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ
22:30 Ասել են` կիսվեք, չեն կիսվել, խլում են. հարցում` սուրճի կետերի փակման մասին
08:01 Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար. Ժողովուրդ