Արտաքին 4 տարի առաջ - 21:32 01-08-2021

Հունաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Թուրքիայի մեղադրանքներին՝ սահմանին կրակոցների միջադեպից հետո

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է թուրքական կողմի մեղադրանք այն մասին, թե իբր հունա-թուրքական սահմանին տեղի ունեցած միջադեպի արդյունքում, հունական կողմից արձակված կրակոցների հետևանքով թուրք քաղաքացի է զոհվել: Այս մասին հաղորդել են Հունաստանի ԱԳՆմամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ, հաղորդում է Ռիա Նովոստին։

Հունաստանի ԱԳՆ-ի տվյալներով՝ «Անկարայում Հունաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը, ստացված հրահանգներին համապատասխան, արձագանքելով համապատասխան արտակարգ դեմարշին, որի շրջանակներում նա այսօր կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն, լիովին հերքել է Թուրքիայի մեղադրանքները Էվրոսի շրջանում (հունա-թուրքական ցամաքային սահմանին) իբր տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ»: «Նա թուրքական կողմին մատնանշել է իր սահմանները պաշտպանելու և մարդկանց առևտրով զբաղվողների գործունեությունը և անօրինական ներգաղթը թույլ չտալու պարտավորությունը», - ասված է հաղորդագրության մեջ:

Հունաստանի ոստիկանությունն իր հայտարարության մեջ նույնպես հաստատել է, որ հունական ուժերը մասնակցություն չեն ունեցել Էվրոսում տեղի ունեցած միջադեպին։

Շաբաթ, հուլիսի 31-ին, թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Էվրոս գետի թուրքական ափին, որի հունով մասամբ անցնում է երկու երկրների միջև սահմանը, Էդիրնե քաղաքից ոչ հեռու, հունական կողմի կրակից զոհվել է 43-ամյա թուրք:

Աթենքի աղբյուրները հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել Էվրոսի թուրքական ափին, որին մասնակցել են անօրինական միգրանտների երկու մատակարար, նրանցից մեկը հարբած է եղել:

Աթենքի իրավասու աղբյուրները նաև խոսում են թուրքական կողմից Էվրոսում տեղի ունեցածը քարոզչական նպատակներով օգտագործելու մասին՝ Հունաստանին վերագրելու մտադրությամբ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից