Ներքին 4 տարի առաջ - 23:44 31-07-2021

Այս ամենը սուտ է, և իշխանությունները շատ հմտորեն մանիպուլացնում են տեղեկատվությունը․ Արման Աբովյան

ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իշխանություններն անընդհատ խոսում են դեմարկացիայի և Սյունիքի միջով թուրքերին և ադրբեջանցիներին լոգիստիկ կապ ապահովելու տեսանկյունից բխող հիպոթետիկ «օգուտների» մասին:

Այս ամենը սուտ է, և իշխանությունները շատ հմտորեն մանիպուլացնում են տեղեկատվությունը՝ փորձելով չբարձրաձայնել Հայաստանի համար այս արկածախնդրության մահացու ռիսկերը:

Բայց եթե իշխանությունները լռում են կամ բացահայտ սուտ են խոսում, մենք նրանց փոխարեն շատ հետևողականորեն կբացահայտենք Հայաստանի իշխանությունների կողմից թշնամիների բոլոր պայմանները նվաստացուցիչ կերպով կատարելու բոլոր փորձերից բխող ռիսկերը:

Սկսենք մեկ «նրբերանգից», որի մասին իշխանություններն ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ չեն խոսում:

Նայեք, «դեմարկացիա և դելիմիտացիա» բարդ բառերի հետևում թաքնված է հասարակ սահմանների ճանաչումը և, որպես հետևանք՝ այն երկրի, որի հետ իրականացվում է դեմարկացիա, այդ երկրի տարածքային ամբողջականության անխուսափելի ճանաչումը:

Որքան էլ իշխանությունները ստեն ձեզ, ինչքան էլ փորձեն համոզել ձեզ հակառակում, սահմանազատման գործընթացը կնշանակի Արցախի Հանրապետության իրավականորեն օրինական ոչնչացում:

Այսինքն՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը կնշանակի, որ Հայաստանը ճանաչում է Արցախը որպես Ադրբեջանի մաս»:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան