Ներքին 4 տարի առաջ - 14:04 30-07-2021

ՌԴ ԱԳՆ-ի մեկնաբանությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ

Մենք լրջորեն անհանգստացած ենք վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում զինված միջադեպերով, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի: Այս մասին մեկնաբանություն է տվել ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի հետ կապերի վարչության փոխտնօրեն Ա.Մ. Բիկանտովը։

«Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, վիրավորներին մաղթում ենք ապաքինում։ Ցավոք, իրավիճակը սահմանին շարունակում է մնալ լարված: Մենք կողմերին կոչ ենք անում զերծ մնալ իրավիճակի հետագա դեգրադացիայով հղի ցանկացած գործողությունից, լուծել բոլոր առաջացող խնդիրները քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով:

Ռուսաստանը պատրաստ է շարունակել անհրաժեշտ օժանդակությունը՝ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի կարգավորման համար՝ էսկալացիոն միջոցառումներով և սահմանի սահմանազատման և սահմանագծման համատեղ աշխատանքների շուտափույթ մեկնարկով:

Մենք մտադիր ենք ակտիվորեն աշխատել Անդրկովկասը կայունության, անվտանգության և բարգավաճման գոտու վերածելու համար՝ համաձայն Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների եռակողմ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների»,-նշված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

08։20-ին ՊՆ-ն հայտնել է, որ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։ 07։30-ի դրությամբ ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են։ 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։ 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Փոխհրաձգությունը շարունակվում է: 11։40-ի դրությամբ ՊՆ-ն հայտնեց, որ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։

Հուլիսի 29-ին, ժամը 03:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի` հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը լռեցվել է:

08։40-ի սահմաններում թշնամկին կրկին կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ մեկ զինծառայող։

Հուլիսի 30-ին հուլիսի 29-ին, ժամը 23։00-ից սկսած, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։ ԱԹՍ-ները խոցվել են։

Ժամը 11։20-ից մինչև 11։30-ը, ադրբեջանական ստորաբաժանումները, դիպուկահար զենքերից և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից