Ներքին 4 տարի առաջ - 12:38 30-07-2021

Ասել, որ Ադրբեջանը պահելու է բոլոր գրավոր և բանավոր պայմանավորվածությունները, մեծ բլեֆ է. Նաիրա Զոհրաբյան

Մոսկվայում սպասվող առաջիկա ծանր բանակցություններին ընդառաջ թուրք-ադրբեջանական տանդեմին գրագետ պատասխան տալու ճիշտ ժամանակն է:

Այս մասին այսօր՝ Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ, ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով, նախօրեին ինքը դիմել է ԱԺ դեռևս գործող նախագահ Արարատ Միրզոյանին՝ առաջարկելով արտակարգ նիստ հրավիրել և քննարկել երկրում ստեղծված իրավիճակը:

«Ասել, որ Ադրբեջանը պահելու է բոլոր գրավոր և բանավոր պայմանավորվածությունները, մեծ բլեֆ է»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Վերջինս նշեց, որ իր առաջարկը շարունակում է ուժի մեջ մնալ. հրավիրել նիստ՝ ՀՀ վարչապետի և ԶՈՒ ղեկավար կազմի մասնակցությամբ, որտեղ կքննարկվեն առաջիկա բանակցությունների օրակարգը:

«Ես չեմ ուզում, որ կրկնվի 44-օրյա պատերազմի իրադարձությունները, երբ մեզանից ոչ մեկ ոչինչ չգիտեր»,-ասաց տիկին Զոհրաբյանը:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ