Արտաքին 4 տարի առաջ - 11:44 30-07-2021

Չինացի միլիարդատերը 18 տարվա ազատազրկման է դատապարտվել «վեճեր հրահրելու» համար

Չինացի միլիարդատեր, խոզաբույծ Սուն Դաուն վեճեր հրահրելու մեղադրանքով դատապարտվել է 18 տարվա ազատազրկման և 3.11 միլիոն յուանի (36.7 միլիոն ռուբլի) տուգանքի: Հայտնում է Business Insider-ը:

Դատավճիռը կայացվել է մի քանի շաբաթվա գաղտնի նիստերից հետո: Չինաստանի կառավարությունը մեղադրել է Դաուին խնդիրներ առաջացնելու, վեճեր հրահրելու, պետական կառավարմանը խոչընդոտելու և պետական ​​մարմինների վրա հարձակման համար ամբոխ կազմակերպելու մեջ:

Ենթադրվում է, որ միլիարդատերն այդպիսի պատիժ է ստացել այլախոհների հետ կապերի, իշխանությունների նկատմամբ բացահայտ քննադատության և աֆրիկյան խոզի գրիպի բռնկումը ծածկելու համար:

Նշվում է, որ Դաուն նախկինում մեղադրվել է անօրինական դրամահավաքի մեջ: Սակայն գործը փակվել է քաղաքացիական իրավապաշտպանների ջանքերի շնորհիվ:

Չինացի միլիարդատերը ղեկավարում է խոշոր մասնավոր գյուղատնտեսական ընկերություն, որտեղ աշխատում է 9 հազար մարդ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից