Երևան +14°
copy image url
Ավելին 2 տարի առաջ - 20:12 29-07-2021

Արքայադուստր Դիանայի հարսանիքի տորթի մի կտոր կվաճառվի աճուրդում

Արքայազն Չարլզի ու արքայադուստր Դիանայի ամուսնությունից քառասուն տարի անց նրանց հարսանիքից մի կտոր տորթ կվաճառվի աճուրդում, գրում է The Mirror- ը:

Մարցիպանով տորթի ջնարակով կտորը զարդարված է կարմիր, կապույտ և ոսկեգույն թագավորական զինանշանով: Այն նվիրվել է Մոյրա Սմիթին՝ Քլարենս Հաուսում թագուհու սպասուհիներից մեկին, 1981 թվականին, արարողությունից անմիջապես հետո:

794 գրամ քաշով, 20 սմ երկայնքով և 18 սմ լայնքով տորթի կտորը քառասուն տարի պահպանվել է սննդային թաղանթի մեջ՝ թխվածքի հին ձևամանում։ Այն Մոյրայի ընտանիքում է գտնվել մինչև 2008 թվականը, ինչից հետո այն գնել է մի կոլեկցիոներ, որն այժմ այն ​​վաճառում է Գլոսթերշիրի կոմսությունում, Դոմինիկ Ուինթերի աճուրդի միջոցով:

Ակնկալվում է, որ տորթի կտորը կվաճառվի 500 ֆունտ ստեռլինգով։