Ներքին 4 տարի առաջ - 13:43 29-07-2021

Հայաստանը ձեռք կբերի Գերմանական Pfizer պատվաստանյութը

Մեզ հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը նշեց, որ Հայաստանը ձեռք կբերի գերմանական Pfizer պատվաստանյութը:

‹‹Մյուս պատվաստանյութերի դեպքում Հայաստանն ունի պահպանման համար անհրաժեշտ տեխնիկական պայմանները, -ասաց Հռիփսիմե Խաչատրյանը՝ հավելելով, որ, Հայաստանն արդեն իրեն կարող է նաև Pfizer պատվաստանյութ թույլ տալ, քանի որ ունակ է պահանջվող -70 սառեցումն ապահովել:

Հռիփսիմե Խաչատրյանը հերքեց նաև այն խոսակցությունները, թե իբր Հայաստանը Pfizer չի ստանում՝ քաղաքական պատճառներից ելնելով:

Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ Հայաստանը Sinopharm և Pfizer պատվաստանյութեր ձեռք կբերի և դրանց ընդհանուր քանակը կկազմի 500 հազար դեղաչափ՝ 250 հազար անձի համար` 2 դեղաչափով:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ պատվաստումերի գործընթացի նկատմամբ ակտիվությունն անընդհատ աճում է:

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել էր, որ ԱՄՆ կառավարությունը որոշել է Վրաստանին նվիրել Pfizer-ի կես միլիոն չափաբաժին:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ