Ներքին 5 տարի առաջ - 19:08 28-07-2021

Ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքի հետևանքով վիրավորվել է 4 հայ զինծառայող. «Զինուժ» մեդիա

Գիշերը տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողները տեղափոխվել են մոտակա բուժհաստատություն։ Նրանց հետ զրուցել է «Զինուժ» մեդիան։

«Մառախուղ էր, իրենց «բլինդաժը» մեզանից 10 մետր էր ներքև։ Միանգամից սկսեցին կրակել, էլ չհասկացանք՝ ինչ կատարվեց։ «Գրանատամյոտ»-ով, որ խփեցին, աչքերիս դեմը սևացավ։ Կրակում եմ, բայց շատ չհասցրեցի, որովհետև ի վիճակի չէի, չէի կարողանում քայլել, անընդհատ ընկնում էի»,- պատմում է վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Դավիթ Ղազարյանը։

Իսկ ահա ժամկետային զինծառայող Անդրանիկ Ալեքսանյանը հետևյալն է պատմում․

«Սովորականի պես ծառայությունն իրականացնում էինք։ Հանկարծակի սկսեցին կրակ բացել մեր ուղղությամբ։ Իրենք սկսեցին կրակել ժամը՝ 3։30-ի կողմերը։ Մենք պատասխանը տվեցինք, փորձում էինք ամեն ինչ անել։ Ապաքինվելուց հետո մեկնելու եմ իմ զորամաս ու շարունակելու եմ ծառայությունս նույն ձև՝ նորից «պոստեր» բարձրանալով ու սահմանները պահելով»։

ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը տեղեկացրեց, որ մի վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը՝ բավարար և մեկինն էլ՝ միջին ծանրության։ Ըստ Սահակ Օհանյանի՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Վաչագան Արտուշի Մարտիրոսյանը երկու անգամ է վիրավորում ստացել, և այս պահին նրան տեղափոխում են Երևան։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է
23:33 Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները