Արտաքին 5 տարի առաջ - 19:02 27-07-2021

ԱՄՆ-ում մասնավոր ինքնաթիռ է վթարվել․ կան զոհեր

ԱՄՆ-ում «Տրակո-Թահո» օդանավակայանում «Չելենջեր 605» ինքնաթիռը վայրէջք կատարելիս վթարի է ենթարկվել։ Այս մասին հայտնում է տեղական KTVN 2 հեռուստաալիքը:

Նշվում է, որ ավիավթարի արդյունքում անտառը հրդեհվել է:

Ինչպես հաղորդում է ABC10-ը, ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են: Դեռ հայտնի չէ, թե կործանման պահին քանի մարդ է եղել ինքնաթիռում:

Տեղի իշխանությունների տվյալներով՝ ինքնաթիռում կարող էին տեղավորվել շուրջ 14 ուղևորներ ու անձնակազմի երկու անդամներ: Այլ աղբյուրների համաձայն՝ այն նախատեսված է 11 ուղևորների և անձնակազմի երկու անդամների տեղափոխման համար:

Դեպքի վայրում ոստիկանության և արտակարգ իրավիճակների ծառայությունների ներկայացուցիչները շարունակում են աշխատել:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ