copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:46 27-07-2021

Աֆղանստանի բանակը մեկ օրում ոչնչացրել է գրեթե 200 թալիբների

Վերջին 24 ժամերին Աֆղանստանի պաշտպանության ազգային և անվտանգության ուժերը ոչնչացրել են Ռուսաստանում արգելված «Թալիբան» ահաբեկչական կազմակերպության 187 գրոհայինների: Եվս 112 ահաբեկիչ վիրավորվել է, պնդում է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը:

Մասնավորապես, կառավարական զորքերը առաջ են մղվում Կունար, Լոգար, Հազնի, Խոստ, Կանդահար, Ուրուզգան, Ֆարյաբ, Բալխ, Ջաուզջան, Սամանգան, Հիլմենդ, Թահար, Կունդուզ, Բաղլան և Կապիսա գավառներում: