Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է սանիտարական անցաթղթերի մասին օրենքը՝ չնայած զանգվածային բողոքներին
copy image url

Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է սանիտարական անցաթղթերի մասին օրենքը՝ չնայած զանգվածային բողոքներին

Արտաքին 3 տարի առաջ - 13:18 26-07-2021

Ֆրանսիայի խորհրդարանն օրենք է ընդունել բուժաշխատողների սանիտարական անցաթղթերի և պարտադիր պատվաստումների մասին: Այս մասին հայտնում է BFM հեռուստաընկերությունը:

Օգոստոսի սկզբից սանիտարական անցաթուղթ է պահանջվելու ժամանցի և մշակույթի վայրեր այցելելու, ինչպես նաև ինքնաթիռներով և միջքաղաքային գնացքներով երթևեկելու համար:

Օրենքն ուժի մեջ մտնելու համար այն դեռ պետք է հաստատվի Սահմանադրական խորհրդի կողմից:

Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվեր Վերանը Twitter-ում գրել է, որ սանիտարական անցուղու շուրջ բանակցությունները տևել են 60 ժամ, ինչի արդյունքում կողմերը «գտել են համավարակի դեմ պայքարում միասնության ուղին»: