Ուղիղ եթեր
Ավելին 5 տարի առաջ - 16:10 25-07-2021

Իռլանդիայում ատրակցիոնի փլուզման վիդեոն հայտնվել է համացանցում

Հյուսիսային Իռլանդիայում գտնվող Planet Fun զվարճանքների այգում ատրակցիոնը փլուզվել է մարդկանց վրա, ինչի արդյունքում վեց մարդ վիրավորվել է: Տեսանյութը տեղադրվել է Breaking News Now յութուբյան ալիքում:

Նշվում է, որ հուլիսի 24-ին ատրակցիոններից մեկը անսարք է եղել, մեխանիզմը պոկվել է, հարվածել կառույցին և ընկել այցելուների վրա: Երեք երեխա հոսպիտալացվել է, բայց նրանց վիճակը կայուն է: Մնացած տուժողները թեթև վնասվածքներ են ստացել և հրաժարվել են հոսպիտալացումից:

Դեպքի ականատեսներից մեկը The Sun-ին հայտնել է, որ ինքը շատ վախեցած է, և այլևս չի ցանկանում այցելել զվարճանքի վայրեր։

«Բոլոր ճոճանակներն կապված էին պարաններով, և մի պահ բոլորը սկսեցին ընկնել: Դա սարսափելի էր», - ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելառուսում հինգ մարդ, այդ թվում ՝ երկու երեխա, վիրավորվել են բատուտների պատճառով, որոնք ուժեղ քամուց բարձրացրել են երկինք: Դեպքը տեղի է ունեցել Մոգիլևի շրջանի Ալեքսանդրիա քաղաքում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ