Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 18:31 24-07-2021

Էստոնիան մեղադրում է իրանական ականակրին իր պետության սահմանները խախտելու համար

Իրանի ռազմածովային ուժերի Sahand ականակիրը հուլիսի 23-ին առանց թույլտվության խախտել է Էստոնիայի տարածքային ջրերի սահմանը: Այս մասին հայտարարել է ոստիկանության և սահմանների պահպանության դեպարտամենտի մամուլի քարտուղար Անդրա Յունդասը:

Իրանի ռազմածովային ուժերի նավը ուղևորվում էր դեպի Սանկտ Պետերբուրգ: Օսմուսաար կղզու հյուսիսարևմտյան կողմից այն մտել է Էստոնիայի տարածքային ջրեր, հաղորդել է դեպարտամենտի մամուլի քարտուղարը: Օտարերկրյա ռազմանավերը տարածքային ջրեր մուտք գործելուց առնվազն 48 ժամ առաջ պետք է ծանուցումներ ուղարկեն երկրի դիվանագիտական ​​գերատեսչություն: Սակայն Sahand ականակիրը տարածքային ջրերով անցնելու մասին ծանուցում չի ուղարկել:

Էստոնիայի ծովային պահպանության կենտրոնը իրանական նավին հրամայել է լքել տարածքային ջրերը: Այնուհետև այն գնացել է դեպի Ռուսաստանի տարածքային ջրեր:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ