Ներքին 5 տարի առաջ - 21:05 23-07-2021

Հայաստանն ու Արցախը առաջիկայում առավել ակտիվ բախվելու են ռեգիոնալ և աշխարհաքաղաքական տարբեր բևեռների դիմակայությանը․ Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական ակումբի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՌԴ ԱԳ նախարար Լավրովն անդրադառնալով Արևմուտքի ակտիվացմանը, նշել է, թե «հիմա էլ մեր արևմտյան գործընկերները փորձում են ընդլայնել իրենց ներկայությունը, այդ թվում՝ ռազմական, մեր սահմանների երկայնքով՝ ներառյալ Կենտրոնական Ասիան և Անդրկովկասը»։

Այն, որ Ռուսաստանում լավ հասկանում են Թուրքիայի՝ մեր տարածաշրջանում ակտիվանալու հիմնական նպատակը ու դրա հետևանքները, նույնիսկ քննարկման ենթակա չէ։

Ավելին, ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը Հայաստանում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները դիտարկում է որպես Արևմուտքի ազդեցության ընդլայնման սպառնալիք, այդ թվում՝ ռազմական։

Այս ամենին գումարվում է որոշակի պարբերությամբ, ՀՀ իշխանությունների բաց ու փակ ազդանշաններն Արևմուտքին և պատկերն առավել ամբողջական է դառնում։

Թե ՌԴ-ն ինչպես կարձագանքի իրավիճակի զարգացման տարբեր սցենարներին, դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ Հայաստանն ու Արցախը առաջիկայում առավել ակտիվ բախվելու են ռեգիոնալ և աշխարհաքաղաքական տարբեր բևեռների դիմակայությանը։

Արդյո՞ք երկիրը պատրաստ է նոր հարվածներ ընդունելուն, կարծում եմ՝ բոլոր գիտակից մարդկանց համար պարզ հարցադրում է, ցավալի պարզ պատասխանով»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը