Երևան +10°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:51 22-07-2021

Ամփոփվել են ՄԻՊ աշխատակազմի թեժ գծի զանգերը հունվար-հուլիս ամիսների ընթացքում

2021 թվականի հունվար-հուլիս ամիսների դրությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է 6160 հեռախոսազանգ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Համեմատության համար նշենք, որ 2016 թվականին ստացված հեռախոսազանգերի թիվը եղել է 2086, 2017-ին՝ 1876, 2018-ին՝ 2802, 2019 թվականին այդ ցուցանիշը դարձել է 6210, իսկ 2020 թվականին՝ 11735 հեռախոսազանգ: