Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 19:33 21-07-2021

Թուրքիային անհանգստացրել է Մակրոնի հանդիպումը Սիրիայի քրդական պատվիրակության հետ

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը Սիրիայի քրդերի կողմից հիմնված «Սիրիայի դեմոկրատական խորհրդի» պատվիրակության հետ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանժու Բիլգիչի տարածած հայտարարության մեջ պնդում է արվում, որ «Սիրիայի դեմոկրատական խորհուրդը» գործում է Սիրիայի քրդերի զինված ուժերը համարվող «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (YPG-ԺՊՈւ) համակարգմամբ, որն էլ, ըստ Անկարայի, հանդիսանում է Թուրքիայի ու մի շարք այլ երկրների կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) սիրիական ճյուղավորումը:

«Հակառակ մեր բոլոր հորդորներին՝ պառակտող օրակարգ ունեցող և ձեռքերն արյունոտ այս կազմակերպության հետ Ֆրանսիայի հարաբերությունները վնաս են հասցնում Թուրքիայի ազգային անվտանգությանը, Սիրիայի քաղաքական ու տարածքային ամբողջականությանը և տարածաշրջանի կայունությանը միտված ջանքերին»,- ասված է Բիլգիչի տարածած հայտարարության մեջ:

Թուրքիայի իշխանությունները հարևան Սիրիայի հյուսիսում ինքնավարություն ստեղծելու փորձեր արած կամ անող քրդական կազմավորումներին համարում են սպառնալիք իրենց երկրի անվտանգությանը և ամեն կերպ փորձում վիժեցնել այդ կազմակերպությունների ծրագրերը կամ քայքայել ու ոչնչացնել դրանց:

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում

Ձեզ գուցե հետաքրքրի