Չինաստանում թայֆունը հեղեղել է մետրոն, կան զոհեր
copy image url

Չինաստանում թայֆունը հեղեղել է մետրոն, կան զոհեր

Արտաքին 3 տարի առաջ - 09:53 21-07-2021

RT-ի հաղորդմամբ՝ Չինաստանի Հենան նահանգում հզոր թայֆուն է տեղի ունեցել: Ջրի մակարդակն այնքան արագ է բարձրացել, որ ջուրը լցվել է մետրո:

Պարզաբանվում է, որ մետրոյի թունելներից մեկում ուղևորներն արգելափակվել են վագոններում. ջուրը նախ եղել է նրանց գոտկատեղից, իսկ հետո՝ կրծքից:

Ինչպես պարզաբանել են Հենան նահանգի իշխանությունները, արտակարգ իրավիճակի արդյունքում զոհվել է 12 մարդ, ևս հինգը վիրավորվել են: Մետրոյի 500 ուղևոր տարհանվել է թունելից: