Արտաքին 5 տարի առաջ - 19:04 20-07-2021

Էրդողանին վիրավորելու համար 3 տարում 29.000 մարդու դեմ դատական գործ է բացվել

Թուրքիայի արդարադատության նախարարության հրապարակած վիճակագրությունից հետաքրքիր տվյալներ են ի հայտ եկել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար բացված դատավարությունների վերաբերյալ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Վերջին 3 տարում «նախագահին վիրավորելու» մեղադրանքով դատական գործընթացներ է իրականացվել 29.089 քաղաքացու նկատմամբ:

2018-ին, երբ Թուրքիան խորհրդարանականից անցում է կատարել կառավարման նախագահական համակարգին, Էրդողանին վիրավորելու համար դատական գործ է բացվել 6326 մարդու դեմ: Հաջորդ տարում՝ 2019-ին, այդ նրանց հասել է 13990-ի:

2020-ին Էրդողանին վիրավորելու համար դատարանի առաջ է կանգնել 9773 քաղաքացի։ Ընդ որում նրանցից 152-ը եղել է օտարերկրյա քաղաքացի, 84-ը՝ 12-15 տարեկան, 206-ն էլ՝ 15-18 տարեկան: Չափահասներից 8235-ը տղամարդիկ են եղել, 1096-ը՝ կանայք:

Դատարանի առաջ կանգնածներից 3655-ը տարբեր պատիժների են դատապարտվել, 1519-ը արդարացվել է, 7736-ի նկատմամբ պատժի կիրառումը հետաձգվել է, իսկ 1013-ի նկատմամբ պատիժ չի կիրառվել:

Ըստ տոկոսային հարաբերակցության՝ 2020-ին բացված դատավարությունների 34.4%-ի դեպքում կիրառվել է պատիժ, 35.1%-ի դեպքում պատժի կիրառումը հետաձգվել է, իկս 14.3%-ի դեպքում կայացվել է արդարացման վճիռ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել

Ձեզ գուցե հետաքրքրի