Արտաքին 5 տարի առաջ - 11:16 20-07-2021

Թուրքիան անվանել է Քաբուլի օդանավակայանի անվտանգության պահպանման պայմանը

Թուրքիան կպահպանի անվտանգությունը Քաբուլի միջազգային օդանավակայանում այն դեպքում, եթե ԱՄՆ-ն անհրաժեշտ աջակցություն ցուցաբերի երկրի ուժերին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Նա հիշեցրել է, որ Վաշինգտոնը ցանկանում է՝ Քաբուլի օդանավակայանը շարունակի գործել, թեև Աֆղանստանից ամերիկյան զորքերն արդեն դուրս են բերվել: «Մենք դրան դրական ենք վերաբերում և Միացյալ Նահանգների նկատմամբ մի շարք պայմաններ ունենք և՛ դիվանագիտական ​​հարաբերություններում, և՛ նյութատեխնիկական ապահովման ոլորտում»,- շեշտել է նա:

Էրդողանն Աֆղանստանում և ողջ տարածաշրջանում տիրող իրավիճակն անվանել է նոր դարաշրջան:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների

Ձեզ գուցե հետաքրքրի