Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:00 20-07-2021

Հուն­վա­րից էլեկտ­րա­մո­բիլ­նե­րը կթան­կա­նան. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

2020 թ. մարտին ԵՏՀ-ի խորհուրդը որոշում էր կայացրել զրոյացնել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցների համար: Պատճառներից մեկը «ներքին արտադրության բացակայությունն» էր:

Սակայն այս որոշումը, ինչպես ասում են, հավերժական չէ: Բանն այն է, որ, ըստ առկա տեղեկությունների, Ռուսաստանն ու Ղազախստանը մտադիր են սկսել էլեկտրամոբիլների արտադրություն: Ըստ այդմ, էլեկտրամոբիլների՝ ԵԱՏՄ երկրներ, այդ թվում՝ Հայաստան ներմուծման զրոյական դրույքաչափը գործելու է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը: Սա նշանակում է, որ 2022 թվականի հունվարի 1-ից կսկսի գործել զգալի մաքսատուրք, ինչը էապես կթանկացնի ներմուծված էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցների գինը:

«Փաստի» տեղեկություններով, հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաև այն փաստը, որ Հայաստանում իրացվող էլեկտրամոբիլների համար չի գործում նաև ԱԱՀ-ն, գնալով մեծանում է այդ մեքենաների նկատմամբ հետաքրքրությունը. մարդիկ աշխատում են դրանք ձեռք բերել մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը: Ի դեպ, մեզ հետ զրույցում ոլորտի փորձագետները նշում էին, որ այստեղ լուրջ անելիք ունի նաև պետությունը՝ հնարավորինս աջակցելու այս պրոցեսին, քանզի մի կողմից՝ մեր երկիրը դառնում է «մեքենաների գերեզմանոց», մյուս կողմից՝ առկա է օդի աղտոտվածության լուրջ խնդիր:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան