Այս որոշման իրագործումը ցավալի հետևանքներ կունենա երկու թատրոնների համար միաժամանակ․ Վարդան Պետրոսյան
copy image url

Այս որոշման իրագործումը ցավալի հետևանքներ կունենա երկու թատրոնների համար միաժամանակ․ Վարդան Պետրոսյան

Ներքին 3 տարի առաջ - 23:20 19-07-2021

Դերասան Վարդան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մշակույթի նախարարությունը կամ, ավելի ճիշտ` ԿԳՄՍՆ-ն, օպտիմալացման քաղաքականության լույսի ներքո որոշել է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնը միացնել Երևանի Հակոբ Պարոնյանի անվան պետական թատրոնի հետ։

Երկու տարբեր ստեղծագործական, գեղարվեստական, գեղագիտական, կարգապահական ավանդույթներ ունեցող թատերախմբերի միաձուլումը կարող է պատուհաս դառնալ թատրոնի համար, այն դարձնելով մշտական կռիվների ու վեճերի թատերաբեմ, գումարած` որ ուղղակի կփակվի ևս մի թատրոն` պետության կողմից հովանավորվող մի արվեստի օջախ։ Արդյունքում՝ մեկի տեղը կկորցնենք երկու թատրոն։ Այսպես, մի կրակոցով սպանում ենք երկու նապաստակ։

Այս որոշման իրագործումը ցավալի հետևանքներ կունենա երկու թատրոնների համար միաժամանակ ու կբերի անդառնալի, հերթական, մշակութային կորստի մեր թատերական կյանքում։

Կոչ եմ անում համապատասխան գերատեսչությանը հետ կանգնել այս որոշումից և վստահեցնում, որ խնդրի կարգավորման համար կարելի է գտնել բազմաթիվ այլ լուծումներ»։