Ավելին 5 տարի առաջ - 20:11 19-07-2021

Գիտնականները COVID-19-ի ծանրության աստիճանը թքի միջոցով որոշող մեթոդ են ստեղծել

Բրիտանացի գիտնականները մեթոդ են մշակել, որը թույլ է տալիս կորոնավիրուսային վարակի նախնական փուլերում պարզել, թե ինչպիսի ընթացք կունենա հիվանդությունը` ծանր, թե թեթև։ Հետազոտության արդյունքները ներկայացված են MedRxiv պորտալում:

«Հիվանդանոցի պայմաններում թքի նմուշներ հավաքելը ավելի հարմար է ինչպես անձնակազմի, այնպես էլ հիվանդների համար: Այս աշխատանքում մենք առաջին անգամ ցույց տվեցինք, որ թքի մետաբոլոմը կարող է արտացոլել COVID-19-ի ծանրության աստիճանը», - նշում են հետազոտողները:

Իրենց տեսությունը ստուգելու համար գիտնականները օգտագործել են COVID-19-ի կասկածանքով հիվանդանոց տեղափոխված 88 բուժառուների թքի անալիզները և նրանց կլինիկական տվյալները։ Ախտորոշումը հաստատվել է PCR թեստերով:

Վերլուծության համար օգտագործվել է մասս-սպեկտրոմետրիայի մեթոդը, որը հնարավորություն է տալիս որոշել ցանկացած նյութի մեջ տարբեր բաղադրիչների խտությունը:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում