Ներքին 5 տարի առաջ - 15:26 19-07-2021

Արա Խզմալյանը վրեժ է լուծում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակույթի ոլորտը համակարգող Արա Խզմալյանի կողմից Հ․Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Պետական կամերային երաժշտական թատրոնների միավորման առաջարկի շուրջ բավականին մեծ աղմուկ է բարձրացել: Թատերական և ընդհանրապես մշակույթի ոլորտի ներկայացուցիչները, ինչպես նաև Պետական կամերային երաժշտական թատրոնների հանդիսատեսն ու աջակիցների ոտքի են կանգնել՝ ի աջակցություն թատրոնի գոյատևման:

Արա Խզմալյանն, ով երբևէ ներկա չի գտնվել թատրոնի որևէ ներկայացմանը և ծանոթ էլ չէ թատրոնի խաղացանկին, ինչպես և գործող կառավարության որևէ այլ ներկայացուցիչ, իրականում վերժխնդիր է լինում ինչպես թատրոնի ղեկավարությունից, այնպես էլ՝ անձնակազմից: Տարիներ առաջ նա փորձել է թատրոնի գեղարվեստական ղեկավարը դառնել և ղեկավարել թատրոնի գեղարվեստական խորհուրդը, սակայն անձնակազմը չի ընդունել նրան:

Թեմայի շուրջ Օրագիր.news-ը զրուցել է Պետական կամերային երաժշտական թատրոնի նախկին տնօրեն Հռիփսիմե Առաքելյանի հետ, որը նշեց, որ այդ պատմությունը հայտնի է բոլորին:

«Այո, իսկապես,ժամանակին Արա Խզմալյանն իր թիմով ու խմբով եկել էր թատրոն՝ գեղարվեստական խորհրդի նախագահ դառնալու նպատակով, սակայն աշխատակազմի հետ ներքին խնդիրներ է ունեցել և հեռացել է: Նա փորձել է թատրոնը, այսպես ասած, իրենով անել, նույնիսկ խորհրդի կազմ էր բերել, որպեսզի նորից ձևավորի այն, ուզում էր ամբողջությամբ վերահսկել թատրոնի գեղարվեստական մասը: Սակայն անձնակազմն այդպես էլ չընդունեց նրան»,- ասում է Առաքելյանը և հավելում, որ դա Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի օրոք է եղել:

Իսկ այն հարցին, թե հնարավո՞ր է, որ Արա Խզմալյանն այս կերպ փորձում է վրեժ լուծել, ՊԿԵԹ-ի նախկին տնօրենը պատասխանեց. «Գիտեք, քանի որ ներկայումս արդեն չեմ հանդիսանում թատրոնի տնօրեն և չգիտեմ ներքին ինչ խմորումներ կան, դժվարանում եմ պատասխանել, սակայն պետք է ասել, որ նրանից ամեն ինչ ակնկալում եմ. շատ մանրախնդիր մարդ է»:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց