Ներքին 5 տարի առաջ - 13:37 19-07-2021

2021թ. ընդունելության քննությունները տարբերվեցին թե 2019-ի, թե 2020-ի քննություններից. ԳԹԿ

2021 թվականի ընդունելության քննությունները տարբերվեցին թե 2019-ի, թե 2020-ի քննություններից: Այս մասին, այսօր՝ հուլիսի 19-ին, ասուլիսի ժամանակ նշեց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը:

«Բանն այն է, որ 2019-ի ընդունելության քննություններն անցել են իրենց բնականոն հունով, 2020 թվականի քննությունները, ինչպես գիտեք, դիմորդները հանձնել են միայն մեկ քննություն, իսկ 2021-ին առավելագույնը 2 քննություն են հանձնել:

Բուհերին անվճար հատկացված տեղեր ունեինք 1800, եւ վճարովի 21 820 տեղ:

Միասնական քննություն հանձնելու համար հայտագրվել է 11 058 դիմորդ, ընդունվածների թիվը՝ 8083: Մրցույթից դուրս է մնացել 2935, որոնց շարքում կտրվածների թիվը կազմել է 1546»,-ասաց նա:

Նասիբյանը տեղեկացրեց, որ դուրս մնացածները, ինչպես նաեւ քննություններից կտրվողներից նրանք, որոնք երկու քննությունից մեկի դեպքում դրական գնահատական են ստացել, հնարավորություն ունեն մասնակցել թափուր տեղերի համար լրացուցիչ մրցույթին:

«Թափուր տեղերի թիվը մեծ է, որովհետեւ բացի պետական բուհերից, ընդգրկված են ոչ պետական բուհերը: Մոտավորապես 15 հազար տեղ թափուր է, այնպես որ եթե դիմորդները այսօր ժամը 18-ից բացեն dimord.am կայքը եւ փորձեն գտնել թափուր տեղերը, այնտեղ կտեսնեն թափուր տեղերը: Թափուր տեղերի համար ընդունելությունը մեկնարկում է այսօրվանից մինչեւ հուլիսի 26-ը ներառյալ:

Հայտագրումը տեղի է ունենալու այսպես. Ընտրելու են մինչեւ 6 մասնագիտություն, կարող են ընտրել տարբեր բուհեր, եւ այդ դեպքում առավելությունը տրվելու է միավորին, ոչ թե ով որ մասնագիտությունն է առաջինը նշել»,-ընդգծեց նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար